Ախալքալաքում նշեցին ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին և շնորհավորեցին վետերաններին:

9 may

9 maya3

Ախալքալաքի շրջանում վետերանների թիվը տարեց տարի նվազում է: Այս տարի մնացել են միայն 8 վետերան: Իրենց արժանի հաղթանակն այսօր տոնել կարողացան միայն երեք վետերաններ՝ Աշոտ Ալագուլյանը Խանդոյից, Ղազար Խանոյանը Գումբուրդոյից և 104-ամյա Սամսոն Հովհաննեսյանը Ախալքալաքից:

9 may2

pobeda4

Վետերաններին շնորհավորելու էին եկել պատգամավոր Հենզել Մկոյանը, շրջանի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական իշխանությունների այլ աշխատակիցներ ու Ախալքալաքի բնակիչներ: Նրանք Խորհրդային միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին:

9 may1

pobeda2

Շնորհավորանքներից բացի շրջանի վետերանները տեղական ղեկավարությունից ստացան 750-ական լարի, իսկ Վրաստանի կառավարությունից՝ 600-ական լարի:

9 мая

pobeda3

Շուշան Շիրինյան