Վրաց ոստիկանները «Կարծախի» մաքսային անցակետում վրաց-թուրքական սահմանին թմրամիջոցների ապօրինի ներկրման մեղադրանքով ձերբակալել են 49-ամյա և 36-ամյա Ադրբեջանի քաղաքացիներին:

Ներքին գործերի նախարարության տվյալներով` մեղադրյալներին ձերբակալել են նախօրեին` ավտոմեքենայում, որով նրանք Թուրքիայից ուղևորվել էին Վրաստան, հայտնաբերվել է «սուբոկսին» թմրամիջոցի 1400 հաբ:

Քրեական գործը հարուցվել է «Թմրանյութերի Վրաստան ապօրինի ներմուծում, կամ Վրաստանից արտահանում միջազգային տրանզիտով, դրանց անալոգները, պրեկուրսորները կամ նոր հոգեբանական նյութերը մեծ չափերի», ինչը պատժվում է 15-20 տարի ազատազրկմամբ կամ անորոշ ժամկետով ազատազրկմամբ: