Վաղը կսկսվի 2018-2019թթ.-ի ուսումնական տարվա առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, գրանցումը կսկսվի մայիսի 8-ին ժամը 09: 00-ին:

Գրանցումը կանցկացվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (registration.emis.ge) հատուկ կայքում և կավարտվի հունիսի 8-ին:

Հանրակրթական հաստատությունում անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման II փուլը կիրականացվի 2018 թվականի հունիսի 11-ից մինչ 30-ը:

Եթե ընդունման անհրաժեշտ փաստաթղթերն առաջին և երկրորդ փուլերում ժամանակին չներկայացվեն, գրանցումը ինքնաբերաբար չեղյալ կհայտարարվի

Ինչ վերաբերում է գրանցման երրորդ փուլին, որը կտևի հուլիսի 2-ից մինչ 16-ը, այն ենթադրում է գրանցում դպրոցական բազաներում: Բացի այդ, դպրոց պետք է ներկայանան այն ծնողներն, ովքեր որոշակի խնդիրներ են ունեցել փաստաթղթերի ներկայացման հետ կապված:

Բացի այդ, Կրթության նախարարությունը նշում է, որ 2018-2019թթ.-ի ուսումնական տարում կարող են գրանցել նաև այն երեխաներին, ովքեր ծնվել են սեպտեմբերի 16-ին և 17-ին: