Վրաստանի կառավարությունն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին կտրամադրի միանվագ դրամական օգնություն: Վրաստանի Նախագահի հրամանով, 2018 թվականի մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր մասնակիցները կստանան 140 լարի (մոտ 55 դոլար) արժողության դեղամիջոցների վաուչեր:

Միանվագ նյութական օգնության համակարգը գործում է Վրաստանի տարբեր շրջաններում: Գումարի չափը որոշվում է հաշվի առնելով տեղական բյուջեն և կոնկրետ տարածքում ապրող վետերանների թիվը: Վետերանները ստանում են 44 լարիի չափով (մոտ 15 դոլար)ամսական սուբսիդիաներ, ինչպես նաև տեղական բյուջեով նախատեսված են արտոնություններ և կոնկրետ օգնություններ:

Համընդհանուր առողջապահության պետական ծրագիրը նախատեսում է պատերազմի վետերանների համար հատուկ փաթեթներ: նրանք իրավունք ունեն ստանալ անվճար բժշկական խորհրդատվություն, ֆիզիկական և լաբորատոր-գործիքային հետազոտություններ, բալնեոլոգիական պրոցեդուրաներ, ֆիզիկական պատրաստվածության և մանուալ/ձեռքի թերապիայի պրոցեդուրաներ:

Վետերանների գործերով պետական ծառայությունը, տարբեր բժշկական հաստատություններում, վետերաններին և նրանց ընտանիքի անդամներին մատուցում է անվճար բժշկական հետազոտություններ՝ տարբեր պրոֆիլների բժիշկների անվճար խորհրդատվությունից մինչ էխոսկոպիկ ախտորոշման անցկացում և էլեկտրոկարդիոգրամայի անցկացում:

Բացի այդ, արդեն մեկ տարի է բժիշկները համապատասխան սարքավորումներով մեկնում են Վրաստանի տարբեր շրջաններ և տեղում վետերանների և նրանց ընտանիքների համար անվճար բժշկական հետազոտություններ անցկացնում: Այն վետերաններին, ովքեր չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել տալիս են ժամանակակից սայլակներ: Նրանք կարող են նաև ստանալ հենակներ, լսողական սարքեր և այլն:

Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչները վետերանների կանչով կարող են մեկնել որպեսզի տեղում անցկացնեն թեստ, ստուգեն հեպատիտ C- ի առկայությունը: Տուբերկուլոզի և թոքերի հիվանդությունների ազգային կենտրոնը պարբերաբար անցկացնում է անվճար բժշկական զննումներ և խորհրդատվություններ վետերանների և նրանց ընտանիքի անդամների համար:

Վետերանների գործերով պետական ծառայության մեջ գործում է լրացուցիչ ծրագիր, որով վետերանները կարող են ստանալ բժշկական ծառայությունների ֆինանսավորում մինչ 1,5 հազար լարի (մոտ 600 ԱՄՆ դոլար) և մինչ 500 լարիի (մոտ 200 դոլար)դեղորայքի ֆինանսավորում:

Բժշկական ծառայությունների ֆինանսավորման համար, որը ներառում է դեղորայքի տրամադրում, բուժզննում, ինչպես նաև վիրաբուժական վիրահատություններ, վետերանները պետք է դիմեն վետերանների գործերով պետծառայության ներքո գործող հանձնաժողով: Վետերանները կարող են տարեկան երկու անգամ հայտ ներկայացնել հանձնաժողովին:

Վետերանի մահվան դեպքում ընտանիքի անդամները ստանում են միանվագ օգնություն 500 լարիի չափով (մոտ 200 դոլար) ծիսական ծառայությունների համար: Վետերաններն օգտվում են հասարակական տրանսպորտով՝ մետրոյում և ավտոբուսով անվճար տեղաշարժվելու իրավունքից: Այն միկրոավտոբուսներում, որտեղ ուղեվարձը վճարվում է էլեկտրոնային համակարգով, վետերանները ստանում են 50%-անոց զեղչ: Վետերանները նաև ազատված են Վրաստանի քաղաքացու անձնագրի և կենսաչափական ինքնության քարտի գումարը վճարելուց:

Վետերանները, ովքեր դատարան են դիմում «Պատերազմի վետերանների և Զինված ուժերի մասին» Վրաստանի օրենքի պահանջները պաշտպանելու համար (Օրենքը սահմանում է Վրաստանի քաղաքացիների` Պատերազմի վետերանների և Զինված ուժերի սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը, նրանց համար պայմաններ ստեղծելու, ապահովելու նրանց բարօրությունը և ակտիվ աշխատանքը) ազատվում են դատական ատյաններում հարկեր վճարելուց, իսկ ԱՍՀ-ով անձինք նաև հայցերի համար վճարից:

Վերջին տեղեկատվության համաձայն, Վրաստանում ներկայումս ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 676 մասնակից, որոնցից 224-ը՝ Թբիլիսիում և 452-ը` շրջաններում: 2016 թ.-ի մայիսի 9-ին Վրաստանում կար Երկրորդ համաշխարհային պատերազմի 1296 վետերան, իսկ 2017 թվականին՝ 948 մարդ: Վրաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է Խորհրդային բանակի կազմում և կորցրել է երկրի բնակչության 10% -ը: Վրաստանի տարածքները չի գրավվել և չի ռմբակոծվել Գերմանիայի կողմից, սակայն 1941-1945թթ. ֆաշիզմի դեմ պայքարում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներում կռվել են 700 հազար վրացի, որոնցից շուրջ 300 հազարը զոհվել է:

Տասնյակ հազարավոր Վրաստանի քաղաքացիներ Խորհրդային կառավարության կողմից պարգևատրվել են պարգևներով, նրանցից 167-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ: Նրանց թվում ամենահայտնին կրտսեր սերժանտ Մելիտոն Քանթարիան (1921-1993) է, ով սերժանտ Միխայիլ Եգորովի հետ 1945 թվականի մայիսին հաղթանակի դրոշը բարձրացրեց Ռայխստագի վրա: Ֆաշիզմի հաղթանակի 73-ամյակի կապակցությամբ Վրաստանում յուրաքանչյուր վետերան կստանա 600 լարի (մոտ 240 դոլար), իսկ նրանց այրիները և վետերանների երեխաները կստանան 300 լարի (մոտ 120 դոլար):

Նյութը արտատպված է` “Новости Грузия”-ից: