Մանգլիսի գյուղի մոտակայքում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, երկու ուղևոր զոհվել է, 17-ը՝ ստացել են վնասվածքներ:

Ինչպես հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, հղում անելով ՆԳՆ-ը, վթարը տեղի է ունեցել Կոդա- Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 46 կիլոմետրի վրա: Ծալկաից Կոդա մեկնող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:

«Երկու ուղևոր տեղում մահացել են, ավելի քան 17 ուղևոր վնասվածքներ են ստացել, և տեղափոխվել Մառնեուլիի և Թբիլիսիի հիվանդանոցներ: Փաստի հիման վրա, 276-րդ հոդվածի յոթերորդ մասով սկսվել է հետաքննություն, որը ենթադրում է տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան »:

Չորս մարդ տեղափոխվել է Թբիլիսիի N1 հիվանդանոց: Նրանցից մեկին անհրաժեշտ եղել վիրահատություն, մյուսների վիճակը համեմատաբար թեթև է:

Տարածված տեղեկությունների հիման վրա, միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Փոկայի կանանց մենաստան ուղևորությունից, որը գտնվում է Ծալկա գյուղի մոտակայքում:

Նյութը`Новости Грузия կայքից: