Բեժանո-Ալաթուման ճանապարհի մի հատվածում աղբի «բլուր» է առաջացել։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնում խոստանում են, որ Ախալքալաքի բոլոր գյուղերն են մաքրվելու աղբից:

Ապրիլի 28-ին Ախալքալաքում և գյուղերում շաբաթօրյակ էր կազմակերպվել։ Գյուղերից հեռացվել էր միայն այն աղբը, որը հենց այդ օրն էր հավաքվել։

Այս հարցի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմեցինք Ախալքալաքի սպասարկման կենտրոն:

«Մենք արդեն ունենք մշակած գրաֆիկ, ըստ որի Ախալքալաքի 64 գյուղեր պետք է աղբահանենք։ Կաճո-Բեժանո-Ալաթուման-Ագանա-Մոդեգամ գյուղերից նախատեսված է հեռացնել 500 կուբ\մ աղբ, համարյա ամեն գյուղի համար 80 կուբ\մ։ Այս տվյալները մեզ հատկացրել են գյուղապետերը։ Սպասում ենք, որպեսզի սակրեբուլոն հաստատի և մոտավոր 10 օրից կսկսենք աշխատանքները», – ասաց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը։

Գայանե Ակոջյան