Կարող է արդյոք Վրաստանը վերածվել ահաբեկիչների համար միջանցքի, Պանկիսի կիրճի, պետության հսկողության և շատ ավելիի մասին Jnews.ge- ին զրուցեց «Ռոնդելի հիմնադրամի» ահաբեկչության հարցերով փորձագետ Ալեկո Կվախաձեի հետ:

– Կան Վրաստանի քաղաքացիներ, ովքեր ծառայում են ահաբեկչական կազմակերպություններում, օրինակ ԻԼԻՊ-ում, որքանով է ահաբեկչության թեման արդիական մեր երկրում:

Մենք տեսել ենք մի դեպք, երբ Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ Պանկիսի կիրճից, ինչպես նաև մի քանի հոգի Աջարիայից մասնակցել են այդպիսի կազմակերպություններում ինչպիսին է ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի տարածքում: Իհարկե, եթե տոկոսային հարաբերությամբ վերցնենք, ապա Պանկիսի կիրճը ԻԼԻՊ-ի մասնակիցներով բնակչության մեկ շնչի հաշվով աշխարհում ամենամեծ տոկոսն է կազմում: Հետևաբար, դա արդիական թեմա է Վրաստանում: Արդեն խոսում են հետևանքների մասին, թե ինչպես են մեր քաղաքացիները մեկնել այնտեղ, բայց չեն խոսում ահաբեկչություն տերմինի մասին: Ինչ է դա, ինչու է դա տեղի ունենում, ինչ պատճառներ կան, ինչ պատմություն ունի ահաբեկչությունը, որտեղ է ահաբեկչության և ազատության տարբերության սահմանը ազատության համար մղած պայքարում և այլն:

-Վերջերս Պանկիսիում տեղի ունեցավ հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում սպանվեց Վրաստանի քաղաքացի: Որքան է այն փաստի կանխակարծությունը, որ Պանկիսիում կան ահաբեկիչներ և կարող են ազդել բնակչության վրա:

Բանն այն է, որ հիմա նրանք, ովքեր արդեն գնացել գնացել են: Այլևս արտահոսք տեղի չի ունենում Պանկիսի կիրճից: Նման հատուկ գործողությունները ուժի ցուցադրում են հանդիսանում Կովկասում: Ինչքան ագրեսիվ է իրեն պահում կառավարությունը քաղաքացիների նկարմամբ երբ դրա անհրաժեշտությունը չկա, էլ ավելի շատ է հասարակության շրջանում ռադիկալներ առաջացնում: Հետևաբար, ես կարծում եմ, որ հատկապես Չատաևի նկատմամբ գործողությունից հետո շատ լուրջ սխալներ են թույլ տրվել, հատկապես Պանկիսի կիրճի բնակչության նկատմամբ: Բնականաբար, մեծ դժգոհություն առաջացրեց Մաչալիկաշվիլիի սպանությունը, ինչպես ասում է բնակչությանը, վիրահատությունից հետո մոտ մեկ ամիս, երբ Չատաևը սպանվեց, նա ազատ տեղաշարժվում էր և հնարավորություն կար նրան ձերբակալել առանց ուժ կիրառելու: Նույնիսկ եթե ենթադրենք, որ նա ինչ-որ բանի հետ կապ ուներ, բնականաբար բնակչության շրջանում մեծ դժգոհություն կա:

-Որքանով է Վրաստանը պատրաստ այնպիսի իրավիճակի, երբ ահաբեկչության վտանգ կա:

Այսօր, երբ ԻԼԻՊ- ը կորցրեց իր տարածքները, հարց է առաջանում, վերադարձնել այն մարդկանց, ովքեր կռվել են այնտեղ: Առաջին հերթին սա վերաբերում է Հյուսիսային Կովկասին: Այո, Վրաստանը ընդունել է օրենք, որը քրեականացնում է ահաբեկչական կազմակերպություններում մասնակցությունը, և Վրաստանի քաղաքացիները, հավանաբար, այս օրենքի պատճառով ռիսկ չեն անում Վրաստան մտնել: Հյուսիսային Կովկասի քաղաքացիները կարող են օգտագործել Վրաստանը որպես տրանզիտ, մանավանդ Վրաստանում չկա ամբողջական տվյալների բազա, այն մասին, թե ով է համարվում նման կազմակերպությունների մասնակից: Սա շատ լավ պատճառ է, որ Ռուսաստանը մեղադրի Վրաստանին ահաբեկչությանը օժանդակելու մեջ: Եվ մեղադրել, որ Վրաստանը միջանցք է տրամադրում, ինչպես նախկինում, ու ակտիվորեն միջամտել Վրաստանի ներքին գործերին:

-Ինչ է սպառնում Վրաստանի քաղաքացիներին ԻԼԻՊ-ի կազմակերպություններում մասնակցության համար:

Վրաստանից դուրս գտնվող ոչ ֆորմալ զինված կազմակերպություններին մասնակցությունը, հատկապես նրանց, որոնք ճանաչված են ահաբեկչական, համարվում է քրեական հանցագործություն և սպառնում է ժամկետով, եթե չեմ սխալվում, 10-15 տարի ազատազրկմամբ: Ինչպես հայտնի է բաց աղբյուրներից, Վրաստանի մի քաղաքացի Դավիթ Բորչոաշվիլին արդեն ձերբակալվել էր այդ մեղադրանքով, երբ նրան Թուրքիայից արտաքսեցին Վրաստան: Նա դատապարտվեց և իմ կարծիքով նրան 8-9 տարի ազատազրկում է տրվել:

-Բացի Պանկիսիի բնակիչներից, որ տարածաշրջաններն են ներգրավված ահաբեկչական կազմակերպություններում:

Կան Աջարիայի ներկայացուցիչներ, մոտ 10-15 մարդ, սակայն այնտեղ չկա զանգվածային արտահոսք, քանի որ բնակչությունը մեծ մասամբ չի աջակցում նման գաղափարները: Ինչպես նաև եղել են դեպքեր, որ Վրաստանի ադրբեջանական գյուղերից, մասնավորապես՝ Կախեթիից, Կարաջալարից և այնտեղ մի ծանր դեպք է եղել: Երկու կանայք թողել էին իրենց ընտանքներն և մեկնել ԻԼԻՊ: Ադրբեջանցիների թիվը կարող է նույնիսկ ավելին լինել, սակայն բանն այն է, որ նրանք ի տարբերություն Պանկիսի կիրճի բնակիչների, հյուսիսկովկասյան խմբերի հետ են, իսկ Վրաստանի քաղաքացի ադրբեջանցիները հիմնականում թուրքական և ադրբեջանական խմբերի հետ են միաձուլվում, և այդ պատճառով շատ դժվար է հետևել, թե ով Վրաստանից է, ով՝ ոչ: Ազգանուններով գրեթե անհնար է:

-Պանկիսիում անվտանգության տեսակետից, որքանով է կիրճը գտնվում Վրաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ:

Պանկիսիում, բացի ոստիկանությունից, գոյություն ունի հակակոռուպցիոն կենտրոնի շենք, որը գործում է կիրճում ինտենսիվ ռեժիմով, կան դեպքեր, երբ հսկողությունը գերազանցում է նորման: Ինչ վերաբերում է այն բանին, երբ Պանկիսիի բնակիչները փորձում են իրենց գործերով դուրս գալ Վրաստանից, օրինակ՝ այցելել Եվրոպայում գտնվող հարազատներին և այլն, եղել են դեպքեր, երբ նրանց երկար ժամանակ ստուգել են սահմանին և անգամ հնարավորություն չեն տվել հեռանալ Վրաստանից: Շատ խստացված վերահսկողությունը որոշ դեպքերում բացասաբար է ազդում տեղացիների վրա:

Քրիստինե Մարաբյան