Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով մայիսի 26-ին կժամանի Վրաստան՝ անկախության 100-ամյակը նշելու:

Երեկ, մայիսի 3-ին, Վրաստանի և Հայաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել: Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 26-ին իր գործընկերոջը հրավիրել է Թբիլիսի: Արմեն Սարգսյանը, իր հերթին, հաստատել, որ ինքը կժամանի Անկախության տոնին, ասվում է նախագահի կայքի հաղորդագրությունում`www.president.gov.ge:

Հեռախոսազրույցի նախաձեռնողը Հայաստանի նախագահն էր:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև վրաց-հայկական հարաբերությունները և Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2018 թվականի ապրիլի 9-ին: Նախագահի պաշտոնի համար նրա թեկնածությունը տարեսկզբին առաջադրել է այդ ժամանակ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա Հայաստանի առաջին նախագահն է, սահմանադրական փոփոխությունից հետո, որի արդյունքում Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն: