Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Ինչպես նաև անդրադարձ է եղել հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին: