Վրաստանից Հայաստան տեղափոխվելը բարդացել է «Նինոծմինդա» ՃՏԿ-ով (վրաց-հայկական սահման), քանի որ հայկական կողմում գտնվող մաքսային անցակետը աշխատում է ընդհատումներով:

Այս մասին «Новости-Грузия»-ի թղթակցին հայտնել են Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:

Գործակալության տեղեկատվության համաձայն, Հայաստանի հետ սահմանի ՃՏԿ-ի աշխատանքային ընդհատումները կապված է Երևանում բողոքի ակցիաների հետ:

Այն պատճառով, որ հայկական կողմը մարդկանց և ավտոմեքենաներին չի թողնում վրացական սահմանի կողմից, իսկ Վրաստանից Հայաստան տանող սահմանին ձևավորվել են կուտակումներ/խառնակուտակներ, և Հայաստանից գրեթե ոչ ոք չի գալիս, նշել են գործակալությունում:

Բացի «Նինոծմինդա»-ից, Վրաստանը Հայաստանի հետ ունի երեք այլ սահմանային անցակետեր` «Գուգութի», «Ախքյորփի» և «Սադախլո»: Հարկային ծառայությունից հաղորդել են, որ մյուս մաքսային անցակետերը սովորական ռեժիմում աշխատում են:

Ինչպես ավելի վաղ էին հաղորդել, այսօր առավոտից բազմաթիվ քաղաքներ և հատկապես Երևանը կաթվածահար են քաղաքացիական անհնազանդության և գործադուլների վերսկսման գործողությունների պատճառով: Ցուցարարներն այսպիսով իրենց դժգոհությունն են արտահայտում ներկայիս իշխանություններին և մայիսի 1-ին վարչապետի ընտրության հետ կապված, որն արդյունք չտվեց: