Թբիլիսիում Ազատություն մետրոյի կայարանի մոտ 29 և 20 տարեկան երկու երիտասարդների սառը զենքով վիրավորել են, մեկի վիճակը ծանր է, գտնվում է հիվանդանոցում, մյուսինը՝ նորմալ։

Վիրավորներից մեկը վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում և մինչև հիմա գտնվում է հիվանդանոցում, իսկ երկրորդին արդեն դուրս են գրել։ Ականատեսների խոսքերով շտապ օգնությունը ուշացել է։

Դեպքի վայրում աշխատում են փորձագետ-քրեակատարները։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածներով, ինչն էլ նշանակում է միտումնավոր սպանության փորձ և նախատեսնում է 7-15 տարի ազատազրկում:

Իրավապահները Թբիլիսիում ձերբակալել են 2000 թ. ծնված երկու անձանց սպանության փորձի մեղադրանքով, ովքեր թաքնվել էին դեպքի վայրից։