Ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի կիրառումն ապահովելու համար ամբողջ Վրաստանում մոբիլիզացվել է ավելի քան 2000 ոստիկան: Այս մասին «Էկոնոմիկայի» հաղորդման ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կախա Ղվինիանիձեն։

Վրաստանում նոր օրենքի կիրառումն ապահովելու համար ամբողջ երկրում կարգը կպահպանեն 2000 ոստիկան, որոնցից 600-ը Թբիլիսիում:

Կախա Ղվինիանիձեի խոսքերով, ապրիլի 30-ին խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ քննարվել և մոբիլիզացվել են բոլոր համապատասխան մարմինները` օրենքի կիրառումն ապահովելու համար:

Ըստ Ղվինիաձեի գլխավորը ծխողների վերաբերմունքն է, որպեսզի նրանք հարգեն չծխողների իրավունքները։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին խախտվում է, թե ոչ ծխողների իրավունքները և ինչպես են գնահատում ծխողների բողոքը սոցիալական ցանցերում հրապարակված ծխախոտով լուսանկարներում, նա ասել է, որ դա նրանց իրավունքն է, սակայն հույս ունենք, որ կփոխեն իրենց վերաբերմունքը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը: Ծխել չի թույլատրվում նաև բոլոր փակ հաստատություններում, այդ թվում` բար-ռեստորաններում: Բացառություն են կազմում օդանավակայանների տարանցիկ հատվածները, ծխելու համար հատկացված հատուկ վայրերը, խաղատները և քրեակատարողական հիմնարկները:

Նշված կանոնները խախտելու դեպքում հաստատությունները կտուգանվեն նախ 500, իսկ կրկնության դեպքում՝ 1000 լարիով, քաղաքացիները առաջին անգամ 50, կրկնության դեպքում՝ 100 լարիով: