Վրացական հաղորդակցության ազգային հանձնաժողովը տուգանել է Beeline-ին 270 հազար դոլարի (մոտ 109,6 հազար դոլար) չափով:

Տուգանքը տրվել է «Վեոն Սաքարթվելո» ընկերությանը, որը Վրաստանում ներկայացված է «Beeline» ապրանքանիշով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը խախտելու համար:

Մոնիտորինգի ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ Beeline-ը բաժանորդային համարներ է թողարկել առանց համապատասխան պայմանավորվածությունների: Նման գործողությունները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծառայությունների մատուցման մասին» օրենքներով սահմանված կանոնների խախտում են:

Ինչպես նշվել է հանձնաժողովում, այս տարվա սկզբին ընկերությանը զգուշացրել էր, սակայն օրենքի խախտման դեպքերը կրկնվեցին:

Վրացական շուկայում բջջային օպերատոր «Beeline»-ը հայտնվել է 2007 թ.-ին: Այսօր Վրաստանում նրա բաժանորդների թիվը գերազանցում է 1.8 միլիոնը: Beeline-ը մտնում է «Վեոն» ընկերությունների խմբի մեջ (նախկինում` VimpelCom):

«Վեոն»-ը հեռահաղորդակցության ծառայությունների միջազգային մատակարար է 14 երկրներում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ներկա պահին ընկերության ծառայություններից օգտվում է մոտ 222 միլիոն սպառող: