Այսօր քաղաքապետարանի շենքում ՆԱՏՕ-Ի և Եվրամիության Ախալքալաքի տեղեկատվական կենտրոնի գրասենյակի միջնորդությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանում ՆԱՏՕ-Ի հաղորդակցնման գրասենյակի ներկայացուցչի և ախալքալաքցիների միջև։

NATO 1

Հանդիպման հյուրերն էին Վրաստանում ՆԱՏՕ-Ի հաղորդակցման գրասենյակի ներկայացուցիչ, քաղաքական օֆիցեր Էլժբիետա Բեժիուկը և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի պրոֆեսոր Ցիռա Մեսխիշվիլին: Ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային խորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանը, ՆԱՏՕ-Ի եվ Եվրամիութան գրասենյակի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբաշվիլին, Աալքալաքի շրջանային խորհրդի պատգամավորներ, քաղաքապետարանի աշխատակիցներ և հասարակական ու քաղաքական այլ գործիչներ։

NAto 3

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների առավելությունները և ներկաները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է կարևոր ՆԱՏՕ ռազմավարական օղակի հետ Վրաստանի համագործակցությունը։ Հարցի վերաբերյալ բանախոսները կարևորեցին Վրաստանի պետական անվտանգության և տարածքային ամբողջականության խնդիրների առկայությունը և շեշտեցին, որ երկրի շահերից է բխում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։

nato 2
Սոնա Տոնականյան