Ապրիլի 22-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվեց մինի-ֆուտբոլի տարածաշրջանային մրցաշարի երկրորդ փուլը:

Առաջին փուլը տեղի էր ունեցել Ախալցխայում: Տարածաշրջանային մրցաշարն արդեն յոթերորդ տարին է անընդմեջ անցկացվում է: Այն սկսվում է ապրիլին ու ավարտվում նոյեմբերին: Յուրաքանչյուր թիմ խաղում է միջինը 10 խաղ:

Մրցաշարին մասնակցում են Ախալցխայի, Բորժոմի, Ախալքալաքի, Ասպինձայի, Նինոծմինդայի ու Ադիգենի թիմերը:
Մեծահասակների թիմերում խաղում են 2003-2004 թթ.-ին ծնված երեխաները, իսկ փոքր խմբերում՝ 2005-2006 թթ. –ին ծնված երեխաները:

Ախալքալաքում երկրորդ փուլն առաջինը սկսեցին Ախալցխայի «Մեսխեթի» և Ադիգենի «Զարզմա» թիմերը: Խաղն ավարտվեց «Մեսխեթի» թիմի խոշոր առավելությամբ 7: 0:

Սամցխե-Ջավախքի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գելա Մայիսուրաձեն տվյալ խաղը մեկնաբանեց այսպես.
«« Զարմզայի» թիմը տարիքով փոքր է, իսկ Ախալցխայի թիմը ավելի մեծ է տարիքով ու ավելի փորձառու: Նրանք պարզապես փորձով կիսվելու նպատակով ցանկացան խաղալ մեծերի հետ»,- ասաց նա:

Երկրորդ խաղն անցկացվեց Ախալքալաքի «Աբուլ» և Նինոծմինդայի «Փարվանա» թիմերի միջև: Խաղն ավարտվեց «Աբուլ» -ի օգտին՝ 2: 0 հաշվով:

Մեծահասակներից երրորդը խաղացին Ասպինձայի «Վարձիա» թիմը և Բորժոմի թիմը: խաղն ավարտվեց «Վարձիայի» օգտին` 2-0 հաշվով:

Մեծահասակներից հետո ֆուտբոլային դաշտն արդեն զբաղեցրին փոքրերը: Խաղերն անցկացվեցին նույն թիմերի միջև, ուղղակի տարիքով փոքր խաղացողների հետ: Յուրաքանչյուր խաղ տևում էր 30 րոպե:

Գելա Մայիսուրաձեն մեկնաբանելով «Աբուլ» թիմի պատրաստվածությունը, ասաց, որ այն լավ թիմ է և ձգտում է բարձունքների:

Խաղերն ավարտվեցին հետևյալ հաշիվներով:
«Մեսխեթի» – «Զարզմա» 6: 0, Բորժոմի – «Վարձիա» 1:3, Ախալքալաք – Նինոծմինդա 0: 0:

Շուշան Շիրինյան