Երևանում առավոտից սկսվեց ուսանողական գործադուլը: Տարբեր համալսարանների ուսանողներ չեն գնացել դասի ու իրենց երթով արգելափակում են Երևանի փողոցները:

Ուսանողները հավաքվել են իրենց բուհերի մոտ և վանկարկելով «Դասախոս, միացիր» սկսել իրենց երթը:

Նշենք, որ այժմ բողոքի ակցիաներ են անցկացվում Հայաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում Բաղրամյան պողոտայում, Օրբելի փողոցում, Աջափնյակի շրջանում: Իսկ ցուցարարների մի խումբ փակել է Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկը:

hraparak

hra

cucararner

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում տեղի են ունենում քաղաքացիական անհամաձայնության միջոցառումներ, որի գլխավոր պահանջը վարչապետի հրաժարականն է: Ցուցարարներն անցկացնում են խաղաղ երթեր, փակում մայրուղիներ և փողոցներ:
Երեկ, ապրիլի 22-ին ձերբակալվել է շարժման առաջնորդ, « Ելք» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանն ու այլ պատգամավորներ:

Հարյուրավոր ցուցարարների ոստիկանները բերման են ենթարկում և տեղափոխում ոստիկանական բաժանմունքներ, սակայն նրանց թիվը օր օրի շատանում է: