Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության հետ համատեղ աշխատում է էլեկտրոնային ձեռնաշղթաների և սահմանափակող օրդերների ներդրման վրա, ընտանեկան բռնության մեջ ներգրավված անձանց համար:

Այս մասին հայտարարել է Թբիլիսիի Palitra News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի պետ Լոնդա Տոլորայան:

«Ներկա պահին այս հարցի կապակցությամբ ակտիվ աշխատանք է տարվում կառավարության և ՄԱԿ-ի Կանանց կազմակերպությունների ղեկավարության հետ: Դա նախատեսվում է, և ես կարծում եմ, որ մինչ տարեվերջ էլեկտրոնային ձեռնաշղթաները արդեն կօգտագործվեն… Էլեկտրոնային ձեռնաշղթաները կտրվեն միայն այն բռնացողներին, ովքեր բարձր ռիսկի կրող են և այն դեպքերում, երբ կա առողջությանը կամ կյանքին սպառնացող վտանգ», – ասել է Տոլորայան:

Ռիսկի գնահատումը յուրաքանչյուր դեպքում որոշվելու է ոստիկանության քննիչի կամ դատախազի կողմից` ընտանեկան կոնֆլիկտի մասնակիցների հետ հարցազրույցի միջոցով: Ըստ Տոլարայայի, հատուկ հարցերի ցանկը կազմվելու է մեկ ամսից:

«Քննիչը ստիպված կլինի գնահատել, թե ինչ կարելի է սպասել պոտենցիալ բռնացողից վաղը և վաղը չէ մյուս օրը, արդյոք նա բարձր, միջին կամ ցածր ռիսկի կրող է», – ավելացրեց նա:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Մարդու իրավունքների վարչության տվյալներով, 2014-ից մինչ 2017 թվականը ընտանեկան բռնության փաստերի վերաբերյալ ոստիկանություն հասած բողոքների թիվը զգալիորեն աճել է: Այս դեպքում, միայն 2018 թվականի առաջին եռամսյակում իրավապահ մարմինները գրանցել են ընտանեկան բռնության կիրառման հետ կապված ավելի քան հազար հանցագործություն:

«Հանցագործությունների աճի ցուցանիշը, ես կարծում եմ, որ պետք է բացատրել, հենց նրանով որ ավելացել է զանգերի թիվը, այլ ոչ թե հանցագործության փաստերի: Կարծում եմ, որ դիմումների ցուցանիշը էլ ավելի շատ կաճի: Վերջերս ՄԱԿ-ի Կանանց կազմակերպությունն իրականացրել է ուսումնասիրություն, որին հարցում են ուղղել բոլոր տարիքի կանանց: Ինչպես պարզվեց, կանանց մեծ տոկոսը նախընտրում են չզեկուցել նրանց դեմ իրագործվող բռնության մասին: Ընտանեկան բռնության զոհերին կանգնեցնում են մի քանի պատճառներ՝ ամոթի, մենակ մնալու վախը, վախը բռնացողի նկատմամբ: Հաճախ կանայք չեն ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ իրենց երեխաների ապագայի համար, նրանք նաև վախենում են, որ նրանց չեն հավատա ոստիկանությունում և չեն համարի զոհեր այլ կոնֆլիկտի մեղավորներ», – ասել է Տոլորայան:

Նյութը Новости-Грузия