Երեկ երեկոյան բոլոր ցուցարարները հավաքվեցին Երևանում, Բաղրամյան փողոցում, Ազգային ժողովի (Խորհրդարանի) դիմաց, այնտեղ մտնելու համար: Ոստիկանական պատն անցնելու փորձի ժամանակ նրանց և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում երկու կողմերում էլ տուժածներ կան:

Այսօր, ապրիլի 16-ի առավոտից, նրանք ովքեր համաձայն չեն, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, փակել են Երևանի տարբեր կենտրոնական փողոցները: Երեկոյան բոլորը հավաքվել էին Օպերայի շենքի մոտ: Հետո նրանք շարժվեցին Բաղրամյան փողոցով դեպի Ազգային ժողովի շենք: Այնտեղ ոստիկանությունը կանգնեց որպես շենք մտնելու խոչընդոտ: Ցուցարարները փորձեցին անցնել ոստիկանության կողմից ստեղծված պատով, որից հետո բերվեց փշալար խոչընդոտ:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է մեր թղթակիցը, ցուցարարներն անցել են մետաղալարերի վրայով և սկսվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև: Մարդկանց սկսեցին դուրս հանել ամբոխից: Սկսեցին երկինք կրակել ձայն հանող սարքերով, որոնք ծուխ էին արտանետում, կային դրանցից տուժածներ, ոստիկաններ և հասարակ մարդիկ: Իրավիճակը սրվեց: Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ արյոնոտ դեմքով ու ձեռքերով: Ամբոխից մի աղջկա դուրս հանեցին ամբողջովին արյունով ծածկված, երկու ոստիկաններ աղջկան հասցրեցին շտապօգնության մեքենայի մոտ:

Ժամը 16:30-ի դրությամբ Երևան քաղաքի բուժհիմնարկներ դիմել է 46 մարդ, որից 6-ը` ոստիկաններ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Քաղաքացիների մոտ հիմնականում ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ են: Իսկ ոստիկանները վիրավորվել են բութ և կտրող գործիքներով:

Մի քանի օր է արդեն Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ, քանի որ վերջերս նախագահի պաշտոնից հեռացած Սերժ Սարգսյանը, ով տաս տարի նախագահի պաշտոնին էր, կառավարության ղեկավարն էր, այժմ վարչապետի պաշտոնի համար առաջադրվում է Խորհրդարանի մեծամասնության կողմից, բայց կրկին կմնա պետության ղեկավարի պաշտոնում, քանի որ Հայաստանը, վարչապետի ընտրությամբ, արդեն վերջնական անցնում է խորհրդարանական կառավարման ձևին:

Ցուցարարները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը չնշանակվի վարչապետ: Սակայն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ իշխող կուսակցության ՀՀԿ-ի և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ միաձայն որոշվեց Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ:

Վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան վաղը` ապրիլի 17-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Ցուցարարները մտադիր չեն նահանջել իրենց բողոքներից: