Մարտի 31-ին, Ախալքալաքի Շրջանային ժողովը որոշում ընդունեց Ախալքալաքի գավառագիտական թանգարանին հատկացնել 6 400 լարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի սենյակի բացման համար:

Այսօր, կայացավ Ախալքալաքի շրջանային ժողովի բյուրոյի և Ժողովի նիստ: Նիստի Օրակարգը բաղկացած էր ընդամենը մեկ հարցից: Մոտ քառորդ ժամ տևած քննարկման արդյունքում ընդունվեց որոշում՝ Ախալքալաքի Շրջանային Ժողովի պատգամավորները կողմ քվեարկեցին տեղական բյուջեից 6 400 լարի հատկացնելու, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ Գավառագիտական թանգարանում առանձին սենյակ բացվի նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Սա հնարավորություն կտա թանգարանի այցելուներին մանրակրկիտ ծանոթանալ Հայոց Ցեղասպանության ահասարսուռ ու անմարդկային դրվագներին: