Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի Սուրբ Մաթևոս եկեղեցում 5 հին մատյաններ են պահվում, որոնք քայքայման և անհետացման եզրին են։

dzeragir

Գյուղացիները մատյանների մասին շատ բան չգիտեն, միայն գիտեն, որ սուրբ գրքեր են, որոնք նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթելու ժամանակ են բերել։

dzeragir 3

Մատյաններից 3-ը Ճաշոց են, մեկը գրեթե ամբողջությամբ է պահպանված, իսկ երկուսը քայքայման եզրին են։ Ճաշոցի բովանդակությունը՝ Քրիստոսի ծննդից սկսած, տերունական տոների տարեկան տոնակարգի սահմանումն է, համապատասխան ընթերցվածներով։ Ճաշոցի ընթերցվելիք նյութը՝ «Ընթերցուածը», քաղված էր Հին և Նոր կտակարաններից, հատկապես Գործք Առաքելոցից, որին հաջորդում էին համապատասխան սաղմոսներ, կցուրդներ, ավելի ուշ՝ նաև շարականներ։

dzeragir 7

Քանի որ Բուռնաշեթ գյուղի Սուրբ Մաթևոս եկեղեցին շրջակայքում հնագույններից է, հարևան գյուղերի համար ևս մեծ նշանակություն ունի։ Այնտեղից մարդիկ տարել թողել են «սուրբ գրքերը» Բուռնաշեթ գյուղի եկեղեցում։

Մատյանները անուշադրության են մատնված, եկեղեցու պատուհանից քամի և անձրև է ներս լցվում։

dzeragir 6

dzeragir 4

Նայելով գրքերին կարող ենք ասել, որ ժամանակին նրանց մասին հոգ տանող է եղել, սակայն կասկածելի է թե արդյո՞ք ասեղով գրքի կազմին կտոր կարելը պահպանող թե վնասող երևույթ է։

ձեռագիր

dzeragir 5

Գրքերին այսօր անհետացման վտանգն է սպառնում։ Անուշադրությունը, եղանակային անկայուն պայմանները կարող են մի օր անհետ վերացնել այն, ինչը որպես ժառանգություն պահվում է եկեղեցում։

dzeragir 2

Սոնա Տոնականյան