Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որտեղ նշվում է, որ Վրաստանի ժողովրդավարական առաջընթացի վարկանիշը կազմում է 4,68 միավոր:

Նախորդ զեկույցում Վրաստանի վարկանիշը կազմում էր 4,61 միավոր, համապատասխանաբար վարկանիշը ընկել է 0,07 կետով:

Գնահատումը կատարվում է յոթ միավորանոց համակարգով, որտեղ 1-ը` լավագույն վարկանիշն է, իսկ 7 միավորը` վատթարագույն արդյունքը: