2017 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս 25 վարորդ կորցրել է իր վարորդական իրավունքը:

Վրաստանում 2017 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք նախատեսում են վարորդին տարեկան փոխանցել 100 միավոր և դրանք կրճատել կանոնների խախտման դեպքում:

Ճիշտ է, առաջին փուլում, քանի որ կանոնները ուժի մեջ են մտել հուլիսի 1-ին, բոլոր վարորդներին փոխանցվել է 100 միավոր ոչ թե մեկ տարվա համար, այլ կես տարվա՝ մինչ 2018 թվականի հունվարի 1-ը: Այս տարվա հունվարի 1-ից նորից փոխանցվել են միավորները, ու այս լիմիտը չի կարելի գերազանցել մինչ տարեվերջ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2017 թվականի հուլիսի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդական իրավունքից զրկվել է 22 մարդ, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 10-ն` արդեն երեք մարդ:

Բացի այդ գործարկվել են նոր կանոններ, 19 869 վարորդի արգելվել է մեքենա վարել, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար:

Ինչպես հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը, 2017 թ.-ից հուլիսի 1-ից մինչ 2018 թ.-ի մարտի 15-ը տուգանվածներից Վարչական օրենսգրքի «ոչ սթափ վիճակում վարել» հոդվածի համաձայն, 128 քաղաքացի զրկվելուց երեք ամիս անց կարողացել է քննություն հանձնել և վերադարձնել վարորդական իրավունքը: Բացի այդ, 2012 քաղաքացի կարողացել է վերադարձնել իրենց վարորդական իրավունքները 1000 լարի տուգանքը վճարելուց հետո: