Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է ագրարային մթերքների արտահանման 35% աճի մասին:

2018 թվականի ապրիլի 1-ը ներառյալ արտահանվել է 207,5 մլն դոլարի ագրո-պարենային արտադրանք, ինչը 34,7%-ով ավելի է 2017 թվականի նույն ցուցանիշից (154 մլն դոլարի ագրո-պարենային մթերքներ):

Հաշվետու ժամանակաշրջանում վրացական ագրո-պարենային մթերքների հիմնական արտահանման շուկաները հետևյալն են՝ Ռուսաստան (52,2 մլն դոլար), Եվրամիություն (42,6 մլն դոլար), Ադրբեջան (23,2 մլն դոլար), Թուրքիա (22,2 մլն դոլար), Ուկրաինա (16.5 մլն դոլար), Ղազախստան (11,1 մլն դոլար):

Օպերատիվ տեղեկատվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրներ ագրո-պարենային մթերքների արտահանումն ավելացել է 11,8 մլն դոլարով (38,1%), ինչը հիմնականում պայմանավորված է ալկոհոլային խմիչքների, բնական խաղողի գինու և ընկույզի արտահանման աճով: Համապատասխանաբար ալկոհոլային խմիչքները՝ 6.6 մլն (121.7%), բնական խաղողի գինիները՝ 1,9 մլն (61,7%), ընկույզը՝ 1,6 մլն ԱՄՆ դոլարով (13,8%):

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արտահանման հիմնական մթերքներն են՝ բնական խաղողի գինիները (41.9 մլն ԱՄՆ դոլար), հանքային և քաղցրահամ ջրերը (32.3 մլն ԱՄՆ դոլար), ալկոհոլային խմիչքները (28.5 մլն ԱՄՆ դոլար), և ընկույզ (18.6 մլն ԱՄՆ դոլար):