Այսօր, ապրիլի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Արմեն Սարգսյանն ստնաձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:

Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նորընտիր նախագահի երդմնակաությունից հետո հետո հնչել է ՀՀ օրհներգը:

Նշենք, որ նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, մինչև ապրիլի 17-ը Ազգային Ժողովում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը: