Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ախալքալաքից Վրացական ժողովրդական պարերի պարային համույթը «Մուրջին» մարտի 23-ից 25-ը մասնակցեց «Կիևի դիվոկոլո» 5-րդ միջազգային փառատոնին՝ «Մենք միասին ենք» ազգային-հայրենասիրական թեմայով:

Այս փառատոնը երկու տարին մեկ է անցկացվում Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Փառատոնին մասնակցում են տարբեր երկրների համույթներ: Վրաստանը ներկայացնում էր Ախալքալաքի շրջանի Մշակույթի տան ներքո գործող «Մուրջի» անսամբլը` Կիևի երեխաների և երիտասարդության պալատի հրավերով:

«Հետաքրքիր էր այն, որ երկրներից շատերը մայրաքաղաքային համույթներ էին, մոլդովացիները՝ Կիշինյովից էին, Լիտվայից կար Վիլնյուսի համույթը: Կային 60-ամյա և 55-ամյա համույթներ: Պետական անսամբլների պարուսույցներ: Մենք ամենաերիտասարդն էինք նրանց շրջանում, բայց մեզ ամենից լավ ընդունեցին բոլորը, ջերմությամբ և մեծ հետաքրքրությամբ, ծափահարություններով ու աջակցությամբ: Մենք առաջնային պլանում էինք», – ասում է «Մուրջին» անսամբլի պարուսույց Գիորգի Մետրևելին:

Այս փառատոնը շահույթ չհետապնդող էր, անվճար: Ախալքալաքից մինչ Կիեւ, մեկնեցին 20 հոգի, նրանք բնակվում էին հանրակացարանում: Համույթի տրանսպորտային ծախսերը մի մասը հոգացել է Ախալքալաքի քաղաքապետարանը, մի մասը՝ TBC Bank-ը, ինչպես նաև աջակցել են «Վրաստանի ամերիկացի բարեկամները»: Ինչպես նաև Գիորգի Մետրևելին իր երախտագիտությունն է հայտնում Ախալքալաքի №3 դպրոցի տնօրեն Լելա Չինչարաուլիին, ով օգնել է ֆինանսավորում գտնելու հարցում:

Փառատոնին անսամբլը հանդես եկավ 3 պարով: Գիորգի Մետրևելիի խոսքով, այս փառատոնը մեծ փորձ էր անսամբլում պարողների համար, նրանք շատ բաներ տեսան, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային տեսանկյունից, քանի որ լավ շրջագայություն էր Կիևով մեկ:

kiev fest