Այսօր, ժամը 11:00-ից մինչ 20:00 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Առատ ձյան և ձնահյուսի պատճառով երթևեկությունը արգելված է:
Ըստ Շրջակա միջավայրի Ազգային գործակալության, տրանսպորտի կանգառը արգելվում է ավտոմայրուղու Դարյալի կիրճի 134-135 կմ- ի վրա: Ռեժիմի պահպանումը վերահսկվում և համակարգվում է պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից:

«Կազբեգի-Վերին Լարս» մաքսային անցակետը այժմ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: