Մարտի 24-25-ը Թբիլիսիում անցկացվեց Կարատե Դո WKF-ի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին մոտ 850 մարզիկներ 19 երկրներից։ Աքսաննա Ավետյանը Ախալքալաքից զբաղեցրել է մեկ I և երեք III տեղեր:

Մրցաշարը կազմակերպել էր Վրաստանի Կարատե Դո միջազգային ֆեդերացիան, Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը, Վրաստանի օլիմպիական կոմիտեն, Թբիլիսիի քաղաքապետարանը, Վրաստանի մարտարվեստի ֆեդերացիան։

Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջաններից մարզիկներ։ Ախալքալաքի սպորտ դպրոցը ներկայանում էր 8 մարզիկներով, որոնցից առավելապես աչքի ընկավ 13 ամյա Աքսաննա Ավետյանը: Նա մրցույթից վերադարձել է մեկ առաջին և երեք 3-րդ տեղերի պատվավոր մրցանակներով։

medalakir

Թիմային մրցաշարում առավելապես աչքի են ընկել Վրաստանի, Քաթարի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակիցները։

Մրցաշարի ընթացքում մարզիկները վաստակել են բալեր, որոնց առավելագույն քանակով կվորոշվի, թե ով կկարողանա հետագայում մասնակցել օլիմպիական մրցաշարերի։

Սոնա Տոնականյան