Մեկ տարվա ընթացքում Վրաստանի 192 453 քաղաքացի դեպի ԵՄ երկրներ կատարել է 258 663 այց, 1001 մարդու մերժվել է հատել սահմանը:

Այդ մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն: Եվրամիության երկրներ մեկ տարվա ընթացքում Վրաստանի 192 453 քաղաքացի կատարել է 258 663 այց:

Ինչ վերաբերում է Եվրամիությունում գտնվելու ժամկետի պայմանների խախտման դեպքերին, ըստ Ջավախաձեի, այդ տվյալները, որոշակի պատճառներով, ՆԳՆ-ն չունի:

Ըստ Նինո Ջավախաձեի, աշխատանքներ են տարվում, ըստ որի, աշնանը Եվրամիության երկրներում ապաստան խնդրելու Վրաստանի քաղաքացիների ցուցանիշը պետք է նվազի:

«Այն իրադարձությունները, որոնք մենք անցկացնում ենք, կարծում ենք, որ մինչ աշուն կնվազեցնի ապաստան խնդրելու միտում ունեցողների թիվը: Խոսքը չի գնում այն մասին, որ այլևս ոչ-ոք ապաստան չի խնդրի, սակայն ամսեամիս այս միտումը պետք է փոխվի: Վրաստանի քաղաքացին, գնալով Եվրամիություն, կարող է այնտեղից գնալ Թուրքիա կամ Մեքսիկա կամ այլ երկիր, և այնտեղ մնալ: Հետևաբար, մենք չգիտենք խախտման ճշգրիտ ժամկետները», – ասաց Նինո Ջավախաձեն: