Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի քրեական օրենսգիրքը խստացնում է հանցագործությունները թաքցնելու, հանցագործության մասին ծանուցում չտրամադրելու, ցուցմունքներ չտալու և կեղծ ցուցմունք տալու պատիժը:

Ներքին գործերի նախարարությունը InterpressNews-ին հաղորդել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է, քննչական մարմինների հետ համագործակցելու տեսանկյունից գործնականում առկա խնդիրներով և հանցագործությունների համար պատժամիջոցների անհամապատասխանության առումով:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, այսօր գործող օրենքի համաձայն, հանցագործության թաքցման/չծանուցման համար բոլոր կատեգորիաների հանցագործության համար (նվազ ծանր, ծանր, առավել ծանր) նախատեսված է նույն պատժամիջոցը, ինչը դարձնում է այդ հանցագործության դեմ պայքարն անարդյունավետ: Ընթացիկ տարբերակի համաձայն` հանցագործության թաքցման/չծանուցման ինչպես նվազ ծանր, ծանր, այնպես նաև առավել ծանր կատեգորիայի հանցագործություն է համարվում և պատժվում է 1-ից 3 տարի ազատազրկմամբ, իսկ չծանուցման համար` 2-ից 4 տարի:

Ներքին գործերի նախարարության տվյալներով` օրենսդրական փոփոխությունների հիման վրա միմյանցից առանձնանում են նվազ ծանր, ծանր, այնպես նաև առավել ծանր կատեգորիայի հանցագործության թաքցնում/չծանուցումն ըստ իրենց սոցիալական վտանգի` մտցվում են համապատասխան պատժամիջոցներ: Համեմատաբար խիստ են պատժվում ծանր և առավել ծանր կատեգորիայի հանցագործության թաքցնում/չծանուցումը: Ի տարբերություն ներկա տարբերակի, փոփոխություններից հետո, ծանր և առավել ծանր կատեգորիայի հանցագործության մասին թաքցնում/չծանուցումը կհամարվի ծանր կատեգորիայի հանցագործություն, այն անձի նկատմամբ, ով կատարել է դա, պայմանական պատիժ չի կարող կիրառվել:

Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության, մեծացվում է նաև կեղծ ցուցմունքներ տալու և ցուցմունքներ տալուց հրաժարվելու պատժամիջոցները: Սուտ վկայություն տալու տեսանկյունից, ըստ գործնականում առավել տարածված է կազմի (ագահություն կամ այլ անձնական դրդապատճառ), պատժամիջոցների վերին սահմանը ավելանում է 2 տարով, որի արդյունքում, այս հանցագործությունը դարձել է ծանր կատեգորիայի հանցագործություն, և հանցագործությունը իրականացրած անձի հանդեպ չի կարող օգտագործվել պայմանական պատիժ:

Բացի այդ, 2 տարով աճել է հրաժարվել ցուցմունք տալու համար պատժամիջոցների վերին սահմանը, ինչի արդյունքում էլ, այս հանցագործությունը դարձել է ծանր կատեգորիայի հանցագործություն: