Վրաստանում հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում Զատկի տոները կսկսվեն Ուղղափառ Ավագ ուրբաթ օրը, որը այս տարի ընկնում է ապրիլի 6-ին:

Այս տարի դպրոցները և մանկապարտեզները, ինչպես բոլոր մյուս պետական հաստատությունները, կհանգստանան ուրբաթ` ապրիլի 6-ից մինչ երկուշաբթի՝ ապրիլի 9-ը:

Դպրոցներում և մանկապարտեզներում կրթական պրոցեսը կվերսկսվի երեքշաբթի, ապրիլի 10-ին:

Ուղղափառ Զատիկը հիմնական տոնն է Ուղղափառ եկեղեցու օրացույցում, այս տարի նշվում է ապրիլի 8-ին:

2017 թվականից, բացի զատկական օրերից, Վրաստանի դպրոցականներն ունեին այլ գարնանային արձակուրդներ` մարտի 8-ից մինչ մարտի 15-ը:

Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ին և ավարտվում է հունիսի 15-ին: Բացառությամբ առաջին դասարանցիներին, նրանք ավարտում են ուսումը մայիսի 27-ին, իսկ 12-րդ դասարանի շրջանավարտները, ովքեր սկսում են պատրաստվել քննություններին արդեն մայիսի 20-ից: