Արդեն իսկ զգալի է «Փարվանա» ՀԷԿ-ի բացասական ազդեցությունը Ջավախքի բնության վրա։ Փորձագետների խոսքերով այդ ազդեցությունը ապագայում կկրկնապատկվի ։
4
Անցյալ տարվա հոկտեմբերին Ջավախքում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենամեծ նախագծի «Փարվանա» ՀԷԿ-ի բացումը, որը ընդհանուր առմամբ 200 մլն ԱՄՆ դոլար արժեցավ թուրքական «Անադոլու Գրուպ» ընկերությանը և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկին (ԵՎԶԲ)։

ՀԷԿ-ի բացման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ կառավարությունը տվյալ նախագիծը հաստատել է մանրակրկիտ վերլուծությունից հետո, որպեսզի հետագայում ոչ մի հիմնախնդիր չծագի։
1
Սակայն հիմնախնդիրները ծագեցին դեռ ՀԷԿ-ի կառուցման ժամանակ՝ ցեմենտի փոշին փչացրեց շրջակա տարածքի բերքը, բնակիչների հողամասերը ջրախեղդ եղան, ինչը առաջացրեց դժգոհություն։

Եթե մինչ այդ Փարվանա գետի ջուրը գարնանը ավելանում էր, ապա հիմա իրավիճակը ծանր է՝ ջրի մակարդակը գետում չի բարձրանում։ Ջրի նվազումը ըստ փորձագետների լուրջ էկոլոգիական աղետի պատճառ կարող է դառնալ։

Ըստ «Ջավախքի քաղաքացիական ֆորումի» էկոլոգիայի փորձագետ Միխաիլ Կոլիկիդիի խոսքերի, վնասի նվազեցման կարելի էր հասնել, եթե մինչ շինարարական աշխատանքները ձեռնարկվեին բոլոր անհրաժեշտ միջոցները։

«Նախևառաջ ձկները ջրի հոսանքին հակառակ են գնում ձվադրման։ ՀԷԿ-ի շինարարության ժամանակ անպայման պետք է հաշվի առնեին ինչ-որ հատված որպեսզի ձուկը կարողանար հաղթահարեր այդ հատվածը բարձրանար և ձվադրեր։ Կրճատվում է ոչ միայն ձկների քանակը այլ ընդհանրապես անհետանում են որոշ տեսակներ՝ հատկապես այս հատվածում գրեթե բոլոր տեսակները։ Եթե գետը ջրառատ չլինի, որտեղից ձուկ լինի։ Այնտեղ կա Կովկասյան կաչխան, Քուռի բեղլուն, տոկալ իշխան, արծաթ ծածան, բայց այնտեղ հիմա գրեթե ծածան չկա ջրի բացակայության պատճառով: Էլ ինչի մասին կարելի է խոսել։ Որտեղ ջրառատ է, այնտեղ կա բզեզներ, եթե կան բզեզներ՝ այնտեղ կան տարբեր տեսակի թռչուններ և չղջիկներ։ Վնասը մեծ է։ Կտուժի ողջ Ջավախքը։ Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, բնությունը սահմաններ չունի», – ասում է Միխաիլ Կոլիկիդին։
5
Այն հարցին, թե ինչ ներգործություն կունենա Ջավախքի բնության վրա, ևս մի քանի ՀԷԿ-երի կառուցումը, Միխաիլ Կոլիկիդին պատասխանեց.
«Կործանիչ։ Նմանատիպ տեղեր կան նաև Թուրքիայում, ի՞նչու այնտեղ ՀԷԿ-եր չեն կառուցում։ Ի՞նչու մեր մոտ։ Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, մենք փաստորեն փոխել ենք գետի հունը», – ասում է Միխաիլ Կոլիկիդին։

Այն մտքի հետ, որ ոչ մի նախապատրաստական աշխատանք չի տարվել համաձայն է նաև Աղասի Զալալյանը՝ բնապահպանության ոլորտում աշխատող ոչ կառավարական «Ջավախքի առողջ հասարակություն» կազմակերպության փորձագետը։

«Միանգամից երևում է, որ ոչ մի նախապատրաստական աշխատանք չի տարվել։ Խախտված է հողածածկը՝ վերին շերտը, ուր աճում է բուսականությունը։ Քարհանք, փոշի, փոխվում է գետի հունը, որը դարեր շարունակ իր համար ստեղծել էր գետը։ Նվազել է ջրի մակարդակը, գետից հանում են ջրի 50%։ Այս ամենը արվում է չմտացված», – ասում է նա։

Փորձագետի խոսքերով հնուց մարդիկ իրենց տները կառուցել են գետերի, լճերի մոտ, քանի որ ջուրը կյանք է։

«Չեն հաշվարկել, որ ապրելու համար մարդկանց անհրաժեշտ է խմելու և ոռոգման ջուր։ Գետը 4 կիլոմետր հոսելուց ինքնամաքրվում է։ Եթե գետում քիչ ջուր կա, ապա գետը ինքնամաքրվել չի կարողանում։ Նաև մեր հողի ընդերքը պարունակում է տարբեր ռեսուրսներ՝ ավազ, մանրախիճ, քարեր, որոնք վերևից ծածկված են հողի շերտով։ Հենց այս վերին շերտը արտադրական շերտն է և այս շերտը հանվում է որպեսզի հասնեն քարհանքերին։ Հանքերը մեր մոտ բաց են։ Քիչ է, որ շուրջ բոլորը փոշու նստվածքն է, համ էլ կորցնում ենք վերին շերտը, որտեղ կարող էինք մշակել տարբեր կուլտուրաներ և որտեղ ժամանակին եղել է արոտավայր», – ասում է Աղասի Զալալյանը։
3
Քրիստինե Մարաբյան