Զազա Աբրամիշվիլին մահացել է Ճիաթուրայում գտնվող Շուկրուտի հանքում առաստաղի փլուզումի հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, աշխատողի մարմինը հանվել է փլատակների տակից:

45-ամյա Զազա Աբրամիշվիլին մահացել է, քանի որ առաստաղի փլուզման ժամանակ գտնվում էր հանքի փակ հատվածում: Արտակարգ իրավիճակների գործակալությունում նշվում է, որ մարդու մարմինը եղել է փլատակների տակ, երեք կիլոմետր խորության վրա: Տեղում աշխատում են չորս փրկարարական բրիգադ:

Արհմիության ներկայացուցիչները պնդում են, որ հանքը, որտեղ տեղի է ունեցել վթարը, գտնվում էր վթարային իրավիճակում:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն, ընթանում է հետաքննություն` հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2016 թվականին Վրաստանում աշխատանքային վնասվածքներից մահացել է 58 մարդ, իսկ վիրավորվել` 84-ը: 2017 թ.-ի սկզբից Վրաստանի Միասնական արհմիությունների տվյալներով զոհվել է 36 մարդ, 53-ը` ստացել մարմնական վնասվածքներ: