Ուժեղ քամու հետևանքով գյուղերում և Ախալքալաքում էլեկտրահաղորդման գծերի վրա առաջանում են անջատումներ: Էլեկտրականության մատակարարումը վերականգնվում է կտրվածքների վերացումով:

Կուլիկամ գյուղում առավոտից էլեկտրականություն չկար: Ներկա պահին կտրվածքներն արդեն վերացվել են: Քաղաքի հարավային մասի բնակչությունը 2-3 ժամով զրկվել էր էլեկտրականությունից: Այժմ կտրվածքների մեծ մասը վերացվել է, բայց ուժեղ քամին չի դադարում:

«Մենք վերացնում ենք կտրվածքները: Քամին շարժում է էլեկտրալարերը, և նրանց բախման արդյունքում տեղի է ունենում լարերի կտրվածքներ, ուստի լույսն անջատվում է: Աշխատում ենք կտրվածքները վերացնելու վրա», – ասացին էներգաբաշխիչ՝ «Energo Pro Georgia» ընկերությունում: