Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է 2018-2019 թթ. նոր ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթ Ջավախքի ուսանողների համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2018 թ.-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ), ովքեր Ջավախքից են:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2018 թ.-ի մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

Մրցույթի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: