«Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը ծրագրում է վերակազմավորում, օպտիմալացում», – այս մասին Խորհրդարանում հայտարարեց Կրթության նախարար Միխայիլ Չխնկելին:

Նրա խոսքերով, վերակազմավորումը կսկսվի մոտ ապագայում և կավարտվի հաջորդ ամսվա վերջ:

«Շուտով նախատեսում ենք վերակազմավորում նախարարությունում: Դա կվերաբերվի ամբողջ նախարարությանը: Մակարդակի բարձրացման տեսնակյունից կլինի օպտիմալացում: Մի շարք ոլորտներ կան, որոնց որակի բարելավման տեսանկյունից անհրաժեշտ է օպտիմալացում», – հայտարարեց Միխայիլ Չխենկելին: