Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) հայտարարել է դրամաշնորհային հայտերի մրցույթ: Խումբը ֆինանսավորելու է որոշակի առաջնահերթություններով 40 նախագիծ: Հայտերը կարող են ներկայացվել մինչև ապրիլի 12-ը:

Մարտի 13-ին Ախալքալաքի Սակրեբուլոյում LAG–ի ներկայացուցիչները ներկայացրեցին և պատգամավորներից խնդրեցին հնարավորինս շատ տեղեկատվություն տարածել գյուղերում հայտարարված մրցույթի մասին:

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, ով գաղափարներ ունի և կարծում է, որ դրա իրականացումը կնպաստի շրջանի զարգացմանը Ախալքալաքի տեղական զարգացման խմբի կողմից մշակված 4 ռազմավարական գերակայություններին համապատասխան, կարող է մասնակցել դրամաշնորհային մրցույթին:

Գյուղերի և քաղաքների բնակչության հետ խորհրդակցելով մեկ տարվա ընթացքում, LAG-ը մշակեց Ախալքալաքի զարգացման ռազմավարություն:

Դրամաշնորհային ծրագիրը ներառում է հետևյալ գերակայությունները.

1. Տեղական եկամուտների ընդլայնում և տեղական տնտեսության կայուն զարգացման խթանում:

2. Բարելավել սոցիալական ինտեգրումը, հատուկ ուշադրություն դարձնել կրթությանը, մշակույթին, երիտասարդությանը և գենդերային հավասարությանը:

3. Տեղական զբոսաշրջային կարողությունների ընդլայնում և աջակցություն տեղական մշակութային ժառանգության պահպանմանն ու գնահատմանը:

4. Բնապահպանական միջավայրի բարելավում և շրջանում էկոլոգիապես անվտանգ գործունեության ներդրում:

Տեղական զարգացման խումբը կընտրի ֆինանսավորման համար միջին հաշվով 40 նախագիծ: Ներկայացնել նախագծերը կարող են` բիզնես կազմակերպությունները, ասոցիացիաները, կոոպերատիվները, պետական գերատեսչությունները, համայնքային խմբերը, ֆիզիկական անձինք:

Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Հետաքրքրությունների արտահայտման ներկայացումը, լրիվ դիմումը ներկայացնելը, տեխնիկական գնահատումը: Ընտրության պրոցեսը կիրականացվի յուրաքանչյուր փուլում, և յուրաքանչյուր նախագծի հայտ ներկայացումը վերջնականապես կհաստատվի կամ կմերժվի տեղական զարգացման խմբի անդամների մեծամասնության որոշման հիման վրա:

Նվազագույն դրամաշնորհի գումարը կազմում է 1000 լարի, միջինը` 50 000 լարի, իսկ առավելագույն գումարը` 150 000 լարի:

Համաֆինանսավորումը պարտադիր է և կազմում է` առևտրային ձեռնարկությունների համար` առնվազն 35%, քաղաքապետարանային և պետական կազմակերպությունների համար` 35%, գյուղատնտեսական կոոպերատիվների համար` 20%, հասարակական կազմակերպությունների համար` 15%, տեղական համայնքների և ֆիզիկական անձանց համար` 15%:

Հայտը պետք է համապատասխանի առնվազն մեկ նպատակի:

Ցանկացողները պետք է լրացնեն LAG-ի կայքում առցանց տեսքով կամ ներբեռնելով էլեկտրոնային փաստաթուղթը, լրացնեն և ուղարկեն info@akhalkalakilag.ge էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև հայտը հնարավոր է ներկայացվել տպագիր ձևով LAG գրասենյակ, Ախալքալաք, Գուսան Հավասու №7 փողոց:

Ախալքալաքում Տեղական զարգացման խումբը (LAG), ստեղծվել և ֆինանսավորվել է Եվրամիության կողմից «Եվրոպական հարևանության Գյուղատնտեսության զարգացման ծրագիր և Վրաստանի գյուղական համայնքների» (ENPART2) ծրագրի շրջանակներում: ENPART 2-ը Վրաստանում անցկացնում է Գյուղատնտեսության զարգացման Դեպարտամենտը, Հանրային գործերի ինստիտուտի (GIPA), Mercy Corps, Elva և West Cork հետ համագործակցությամբ:

Շուշան Շիրինյան