Գողերը Ախալցիխեում մտել են փակ տուն, երբ սեփականատերերը տանը չեն եղել և գողացել են ոսկի, փող և այլ իրեր, մոտ 60 հազար լարի արժողությամբ: Ընթանում է հետաքննություն:

Տուժածները ենթադրում են, որ գողությունը տեղի է ունեցել մարտի 7-ին կամ 8-ին, երբ տանը մարդ չի եղել: Հանցագործները, հավանաբար, ներս են մտել պատուհանից: Կտրված, բաց պատուհանները հարևանները նկատել են մարտի 9-ին և կապվել սեփականատերերի հետ:

«Մարտի 7-ին ես մեկնեցի Թբիլիսի, իմ ընտանիքն այնտեղ է ապրում, մարտի 8-ը մենք պետք է նշեինք միասին: Հարևանուհին զանգահարեց ինձ մարտի 9-ին, ասաց, որ մեր տան պատուհանը բաց է», – ասաց թալանված տան հարսը sknews.ge-ի հետ զրույցում:

Նա տուն է վերադարձել մարտի 10-ին:

«Մենք 7 սենյակ ունենք, բոլոր 7-ում էլ խառնաշփոթ էր, նույնիսկ մահճակալներն էին շրջված: Ոսկին, թանկարժեք արհեստական զարդեղենի հետ էր, ընտրել են ոսկին և տարել: Արհեստական զարդեղենը ցրված էր հատակին, քայլել են վրայով ամեն ինչ կոտրված է», – պատմում է տան բնակիչը:

Նրա խոսքերով, ոսկու հետ միասին գողերը տարել են նաև ամուսնու հեռախոսը, պլանշետը և փողերը:

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով` «գողություն»: