Երեկ, մարտի 11-ին, Ախալցիխեի շրջանի Մինաձե գյուղի մոտ “Ֆորդ” մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել:

Երկու մարդ ստացել են թեթև վնասվածքներ: Շտապ օգնության բրիգադը նրանց հանձնեց Ախալցիխեի հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է sknews.ge կայքը, տուժածների վիճակը կայուն է, նրանք անցել են բժշկական հետազոտություն, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Վարորդի խոսքերով, դիմացից եկող մեքենան շարժվում էր բարձր արագությամբ, այդ պատճառով միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից, խուսափելու համար բախումից, որի արդյունքում բախվել է ծառին: Միկրոավտոբուսը պարբերաբար ռեյսեր չի իրականացրել, սակայն մեքենայում եղել է 2 ուղևոր:

ՆԳՆ-ի տվյալներով, հետաքննությունն սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի առաջին մասով` երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ ավտոմեքենայի, տրամվայի, տրոլեյբուսի, տրակտորի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի շահագործման անվտանգության կանոնների խախտում, տրանսպորտային միջոցը վարող անձի կողմից, որը նվազ լուրջ կամ լուրջ վնաս է հասցրել առողջությանը կամ էական վնաս: Պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ մինչ երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ, առավելագույնը չորս տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոն զբաղեցնելուց կամ գործունեությամբ զբաղվելուց մինչ երեք տարի ժամկետով կամ առանց այդպիսին: