«Оff road Սամցխե-Ջավախք» ավտոընկերությունը բարեգործական ակցիա է անցկացրել Ասպինձայի շրջանի Տոլոշ գյուղում:

Հավաքելով սննդամթերք, հագուստ ու այլ անհրաժեշտ ապրանքներ, «Оff road Սամցխե-Ջավախք» ավտոընկերության անդամները մեկնեցին Ասպինձայի շրջանի Տոլոշ գյուղ: Ամբողջ օգնությունը փոխանցեցին 2012 թ.-ին իր պարտականությունների կատարման ժամանակ վիրավորված փրկարար Մանուչար Մելիքիձեի կարիքավոր ընտանիքին:

Blagotvaritelnost.2

Blagotvaritelnost.1

Վնասվածքից հետո Մանուչարը կաթվածահար է եղել, իսկ ընտանիքը՝ կինն ու երկու երեխաները, մնացել են դժվարին իրավիճակում, առանց ապրուստի միջոցների: Ավտո-ակումբի կողմից տրվեց նաև որոշակի գումար, որը հավաքվել էր «Բարությունը փոխանցվում է» բարեգործական ակցիայի շրջանակներում:

Blagotvaritelnost

Blagotvaritelnost3

«Որքան հնարավոր է ակումբը կօգնի կարիքավորներին, ինչպես և ինչով կարող է: Մենք վստահ ենք, որ բարությունը փոխանցվում է, ես կոչ եմ անում բոլորին միանալ այս ակցիային»,- ասում է «Оff road Սամցխե-Ջավախք» ավտոընկերության անդամներից մեկը` Արսեն Կարապետյանը:

Ակցիան կրելու է շարունակական բնույթ:

Լուսանկարներն և տեղեկությունը տրամադրված է ակումբի կողմից