Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը կարծում է, որ օկուպացված տարածքները խոչընդոտ չեն հանդիսանում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելուն, սակայն դժվարություն են ներկայացնում:

Ջեյմս Ապպատուրայը այս մասին հարտարարել է Առաջին ալիքի բացառիկ հարցազրույցում, մեկնաբանելով Ամերիկյան «Heritage Foundation» ուսումնասիրությունը, որում նշվում է, որ Վրաստանը կարող է համաձայնվել փոխզիջման, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, օկուպացված տարածքների վերաբերյալ:

Խոսքը գնում է Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, առանց հինգերորդ հոդվածի գործելուն օկուպացված Աբխազիայում ու այսպես կոչված Հարավային Օսիայում:

Ըստ Ապպատուրայի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն աջակցում են «Բաց դռներ» կազմակերպության քաղաքականությանը:

«Ես չեմ կարող ասել, որ սա խոչընդոտ է, բայց կարող եմ ասել, որ դա դժվարություն է: Սա քաղաքական խնդիր է: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն աջակցում են «բաց դռներ» կազմակերպության քաղաքականությանը, վրացական բարեփոխումներին, Վրաստանի ձգտումներին և շատ է ասվել է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Տարիներ շարունակ Ռուսաստանը գտնվում է Վրաստանի տարածքներում ու այդ բարդությունների իմացության ֆոնի վրա, ՆԱՏՕ-ն նշում է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և նա ունի բոլոր գործիքները մտնել պատրաստվելու համար: Այնպես, որ դա իսկապես դժվարություն է», – ասել է Ջեյմս Ապպատուրայը:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի երկրները չեն քննարկել «Heritage Foundation»-ի ներկայացրած հարցը:

Վերջինիսկարծիքով, անհնար է քննարկել Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին առանց հինգերորդ հոդվածի գործարկման:

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ դաշինքի անդամ երկրները չեն քննարկել «Heritage Foundation»-ի ներկայացրած հարցը:

Ես կարող եմ ասել իմ կարծիքը և հաստատել իմ դիրքորոշումը: Անկեղծ ասած, դա օգտակար և իրատեսական չի լինի, երբ Վրաստանի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցը քննարկվի առանց հինգերորդ հոդվածի կամ դրա մասնակի ներգրավման պայմանների: «Heritage Foundation»-ի կողմից ներկայացված առաջարկությունն ընդգրկում և ներառում է բարդություններ, բազմաթիվ հնարավոր դժվարություններով:

ՆԱՏՕ-ն չի ընդունի Վրաստանին առանց 5-րդ հոդվածի

Դրա հիման վրա ես կարծում եմ, որ անիրական է ժողովրդի համար այս թեմայի մասին մտածել և քննարկել: Դաշինքի անդամ երկրների ուշադրությունը կենտրոնացած է վրացական բարեփոխումների իրականացման վրա: Սա այն հարցն է, որի վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի անդամները համաձայնության եկան: Չնայած «Heritage Foundation»-ի հանդեպ հարգանքին, սա լավ գաղափար չէ, և ես նպատակահարմար չեմ համարում հասարակության մեջ այս սցենարի մասին ակնկալիքներ բարձրացնել », – ասում է Ապպատուրայը:

Նրա կարծիքով, նման սցենարի դեպքում շատ հեշտ կլինի սադրանքներ հրահրել և հակամարտություն առաջացնել:

«Չեմ կարծում, որ դաշինքի անդամ երկրները պատրաստ էին այդ շուկայի ստեղծման և ապակայունացման վտանգին: Փորձագետները խոսում են պատմական օրինակների մասին: Միակ օրինակն Գերմանիայի սառը պատերազմի ժամանակաշրջանն է: Պետք է ասել նաև, որ սա բոլորովին այլ դեպք և սցենար էր:

Դաշինքը այդ ժամանակ հայտարարեց, որ կազմակերպությունը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Գերմանիայի հատվածը: Մենք չենք կարող զուգահեռ անցկացնել «Սառը պատերազմի» ժամանակ Գերմանիայի և «Heritage Foundation»-ի ներկայացրած սցենարի միջև: Այս սցենարները տարբեր են», – ասել է Ջեյմս Ապպատուրայը: