Ձնաբքի հետևանքով վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետի վրա արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը:

Արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Կոբա-Գուդաուրի հատվածում` ձնահյուսի վտանգի պատճառով: Ռեժիմի պահպանումը վերահսկվում և ուղղորդվում է պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Այդ թվում նաև Մլեթա-Գուդաուրի հատվածի վրա մեքենաների երթևեկությունը կատարվում է ոչ կանգառի ռեժիմում: Ավտոտրանսպորտի կանգառն արգելվում է նաև Դարյալի կիրճի 134-135 կմ ավտոմայրուղու վրա: