Այն ժամանակ, երբ «հանելուկային» ինչ-որ մեկը վախեցնում և հարձակվում է Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի բնակչության վրա, գյուղն ապրում է իր առօրյա հոգսերով՝ գործազրկություն, անգործ երիտասարդություն և կարտոֆիլի ցածր գին…
Goman 6
Գոման գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլագործությամբ և անասնապահությամբ, իսկ հիմնական ապրուստի միջոցն արտագնա աշխատանքն է, մասնավորապես Ռուսաստանում: Գյուղի բնակիչների խոսքերով երիտասարդությունն ստիպված է մեկնում 6-8-ամսյա արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա ընտանիք պահել:
Goman 4
Բնակչությանը հուզող հիմանական խնդիրը, դա ֆինանսական դժվարություններն ու աշխատատեղերի բացակայությունն է:
Goman 1
Գյուղացիները չեն դժգոհում: Չնայած առկա դժվարություններին, այնուամենայիվ գյուղում ապրելու տարրական պայմաններ՝ գազ, ջուր, ճանապարհ և լույս կա:
Goman 7
Սերգեյ Հակոբյանը բողոքում է, որ կարտոֆիլի գնորդ չկա և շատ ցածր է վաճառքի գինը:
«Գյուղում շատ կարտոֆիլ կա, իսկ գնորդները հատուկենտ են գալիս: Ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս իրացնել մեր ունեցած բերքը, չգիտենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Երիտասարդությունն ազատ ժամանակն անցկացնելու տեղ չունի: Բացի  ֆուտբոլի դաշտից, սպորտով զբաղվելու այլ վայր ու հնարավորություն չկա:
Goman 3
Երիտասարդները դպրոցն (երբեմն համալսարան) ավարտելուց հետո արժանապատիվ աշխատանք չեն կարողանում գտնել, որպեսզի բարեկեցիկ կյանք ապահովեն իրենց ու իրենց ընտանիքի համար:

Բորիս Ղարսլյան