Այսօր, Անվտանգության եւ զարգացման կենտրոնի փոխտնօրեն, Գիորգի Գոգուաձեն հանդիպեց Ախալքալաքի և Նինոծմինդայի ոչ պետական կազմակերպությունների, ուսուցիչների և կամավորների հետ իմանալու տեղի բնակչության կարծիքն ու առաջարկությունը եվրոպական ինտեգրման գործընթացի մասին:

Հանդիպումը կազմակերպել էր Ախալքալաքում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին:

Ոչ պետական կազմակերպությունները, Ախալքալաքի և Նինոծմինդայի կամավորներն ու ուսուցիչները ծանոթացան ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության առավելություններին, իսկ Թբիլիսիի հյուրերը լսեցին բնակչության առաջարկություններն ու կարծիքները:

«Այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը Վրաստան-ԵՄ հարաբերություններն են, քանի որ մենք այդ ուղու վրա ենք: Ես փորձեցի պատասխանել հավաքվածներին անհանգստացնող հարցերին », – ասաց Գիորգի Գոգուաձեն:

Հավաքվածներին հատկապես հետաքրքրում էր գյուղատնտեսական արտադրանքի չափանիշների հարցերը՝ ինչպես դրանք համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, որպեսզի ֆերմերները կարողանան իրենց արտադրանքը վաճառել ԵՄ երկրներում, ինչպես ստանալ արտադրանքի վկայագիր:

Խոսվեց նաև ԵՄ-ի կողմից Վրաստանում իրականացվող ծրագրերի, Վրաստանի արտաքին քաղաքականության, տնտեսական հնարավորությունների, նոր օրենքների մասին, որպեսզի մինչ օրենքների և կանոնների ուժի մեջ մտնելը նրանց համար պատրաստվեն հիմք և մշակվեն կարգավորման ձևեր: Բացի այդ, կատարվի բնակչության ինտենսիվ տեղեկացում:

Գիորգի Գոգուաձեն հավաստիացրեց, որ այս հանդիպման ընթացքում քննարկված և բարձրացված բոլոր հարցերն անպայման կհասնեն Արտաքին գործերի նախարարությանը:

Շուշան Շիրինյան