Ախալքալաքի և գյուղերի փողոցային լուսավորման լապտերները փոխարինվում են նորերով։

Այս պահին աշխատանք է իրականացվում Ախալքալաքի 16-17 փողոցներում:

«Ներկա պահին միայն կփոխենք այն լապտերները, որոնք փչացած են: Նորերը որակյալ են, 30 վտ․-անոց, մեկի գինն Ախալքալաքում 25 լարի է: Այս տարի քաղաքում մոտավոր 110-120 լապտեր կփոխվի, իսկ գյուղերում մոտ օրերս՝ 300 լապտեր», – ասաց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը։

Գյուղերի լապտերների մոտավոր 70% կփոխարինվի նորով։

«Մենք տեղեկություն ունենք, որ կան այնպիսի գյուղեր, որտեղ ընդհանրապես չեն վառվում լապտերները», – ասաց Արմեն Բիչախչյանը։

Ախալքալաքում կփոխվեն նաև փողոցի լուսամփոփները հրապարակից մինչև հայկական եկեղեցի ընկած հատվածում։

lusavorum 1

Գայանե Ակոջյան