30-35 տարիների ընթացքում փողերի կուտակման դեպքում կենսաթոշակը կավելանա վեց անգամ», – այս մասին հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարի տեղակալ Նիկոլոզ Գագուան:

Գագուան նախօրեին ծանոթացրել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի անդամներին` կառավարության կողմից ֆինանսավորվող կենսաթոշակի վերաբերյալ նախաձեռնությանը: Փոխնախարարի խոսքով, այդ բարեփոխումը երկրի համար ամենակարևորներից է:

Ըստ Նիկոլոզ Գագուայի գնահատականի, Վրաստանի քաղաքացիները պետք է կարողանան ստանալ այսպես կոչված արժանապատիվ կենսաթոշակ:

«30-35 տարիների ընթացքում փողերի կուտակման դեպքում կենսաթոշակը վեց անգամ կավելանա, իրականում, այսօրվա գնողունակության պայմաններում», – հայտարարել է Գագուան: