Փետրվարի 13-ին Ախալքալաքի դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել Ադամ Այվազյանը` դատավարական համաձայնագրի արդյունքում:

Նա դատապարտվեց 1 տարի պայմանական ազատազրկման:

Գործարար, դերասան Ադամ Այվազյանը փետրվարի 1-ին բանտարկվել էր 5000 լարիի գրավը չվճարելու համար, որի արդյունքում կանխարգելիչ միջոցը փոխվել է:

Ադամ Այվազյանն անձամբ չմեկնաբանելով իր ազատումը, նշեց որ իր հարազատների հետ նշում է այս իրադարձությունն իրենց տանը:

Անցյալ տարի իր լավաշի փռում տեղի ունեցած միջադեպի պատճառով դատել էին Այվազյանին: Աշխատողներից մեկը ձեռքը վնասել էր հունցող մեքենայի մեջ: Ադամ Այվազյանի դեմ քրեական գործ էր հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինչը նշանակում է «Անվտանգության համար պատասխանատու անձի կողմից անձի անվտանգության կամ այլ անվտանգության միջոցների խախտում, ինչը հանգեցրել է ծանր կամ թեթև առողջական վնասների»: Նման իրավխախտման համար նախատեսվում է տուգանք, կամ ուղղիչ աշխատանքներ, 1 տարի ժամկետով կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով: