Ախալքալաքի քաղաքապետարանի 15 գյուղերի մասնագետների պաշտոնի համար անցկացվել է մրցույթ: Ընտրվել են 13 թեկնածու, նրանցից 7-ը նախկին մասնագետներն են, իսկ 6-ը նոր աշխատակիցներ են: Երկու գյուղերի մասնագետների մրցույթը կհայտարարվի կրկին:

Գյուղերի մասնագետների թափուր տեղերի համար մրցույթը հայտարարվել էր հանրային պաշտոնների թափուր տեղերի հայտարարման պաշտոնական hr.gov.ge կայքում: Ստացվել էր 43 դիմում: Թափուր տեղեր կային հետևյալ գյուղերում՝ Չամդուրա, Օլավերդ, Զակ, Քարսեպ, Սիրկվա, Կորխ, Կոկիո, Բուզավեթ, Փ. Սամսար, Մ. Սամսար, Էխտիլա, Աբուլ, Կորխ, Ղադո ու Կիրովական:

Ղադո գյուղից թեկնածուներ չեն եղել, իսկ Կիրովական գյուղի 3 թեկնածուները չեն անցել: Այս գյուղերում մասնագետների թափուր տեղի համար մրցույթը կհայտարարվի նորից, նրանց հետ միասին կհայտարարվի նաև մրցույթ Լոմատուրցխ գյուղի մասնագետի թափուր տեղի համար, քանի որ աշխատողը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Տասներեք գյուղերի մասնագետների թեկնածուներն արդեն ընտրվել են, սակայն աշխատանքի ընդունման հրամանները կստորագրվեն փետրվարի 21-ից հետո, եթե հանձնաժողովի որոշումը չբողոքարկվի:

Մասնագետների թեկնածուները հետևյալ 7 գյուղերում` Զակ, Օլավերդ, Կորխ, Թոթխամ, Կոկիո, Մ. Սամսար և Փ. Սամսար, կրկին ընդունվել են նախկին աշխատակիցները:

Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլում ներկայացնում են դիմում, երկրորդ փուլը` փաստաթղթերի ընտրությունն է և հարցազրույցը: Քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովը բաղկացած է 6 մարդուց: Հանձնաժողովի նախագահը քաղաքապետարանի վարչության նախագահ Ստեփան Եզոյանն է: Առաջին մրցույթը 15 գյուղերի համար հայտարարվել էր դեռ անցյալ տարի, բայց այն ժամանակ կարողացան աշխատանքի ընդունել միայն 2 մարդու` Խորենիա ուԳոման գյուղերի մասնագետներին:

«Մենք համարյա բոլոր թեկնածուներին հրավիրեցինք հարցազրույցի: Առաջին մրցույթի ժամանակ պահանջների մեջ նշվում էր բարձրագույն կրթությունն ու ստաժը, բայց համապատասխան թեկնածուները շատ քիչ էին: Հետո պահանջները փոխեցինք. գրեցինք որ կհամապատասխանի նաև քոլեջի կրթությունն ու աշխատանքային ստաժը բացակայությունը», – ասաց Ստեփան Եզոյանը:

Շուշան Շիրինյան