«Ani Ycan» ակտիվ քաղաքացիական երիտասարդական ցանցն ամփոփում է երեք տարվա գործնեությունը:

Ախալքալաքում տեղի ունեցավ ակտիվ քաղաքացիական երիտասարդական ցանց «Ani Ycan» ծրագրի ամփոփումը, որը կազմակերպել էր UNAG (ՄԱԿ-ի աջակցություն անցումային շրջանում) և «Դեմոկրատ մեսխեր միություն» ոչ կառավարական կազմակերպությունները՝ ֆինանսական աջակցությամբ USAID (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն):
5
Ախալքալաքից, Թբիլիսիից և Ախալցիխեից եկած հյուրերին ծրագրի մասնակիցներն անձամբ ներկայացրին նախագիծը: Պատանիները մասնակցել են փոխանակման ծրագրերի, անցել են սեմինարներ, այնպիսի ուղղություններով ինչպիսիք են՝ մարդու իրավունքներ, առողջ ապրելակերպ, շրջակա միջավայրի պահպանություն, գենդերային հավասարություն և հանդուրժողականություն:
2

3
Նախագիծն արդեն 3 տարի է շարունակվում է: Այս ընթացքում, նախագծի շրջանակներում իրագործվել են՝ փոխանակման և ամառային, գենդերային և բազմազանության, առաջնորդի և ֆասիլիտացիայի դասընթացներ:
1
«Аni ycan» ծրագրի մասնակից երեխաները ներկայացրին իրենց լուսանկարները տարբեր թեմաներով և ցուցադրեցին սոցիալական հոլովակ, որը նրանք ինքնուրույն էին նկարահանել: Իսկ պատերին վերապատրսատման ծրագրի ընթացքում երեխաների կողմից նկարված լուսանկարներն էին: