Այսօր, օրվա երկրորդ կեսին, բեռնատար ավտոմեքենան, որը ուղևորվում էր Փոթիից դեպի Երևան, Ախալցխա -Ախալքալաք ճանապարհին, Նիջգորի գյուղի մոտ կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է sknews.ge -ը տուժվածներ չկան: Վթարի ժամանակ մեքենայում եղել են վարորդը և մեկ ուղևոր: Նրանցից ոչ մեկը չի տուժել: Նրանք հրաժարվել են բժշկական օգնությունից:

Ավտոմեքենայի վարորդը Փոթի քաղաքից է: Նրա խոսքերով ավտոմեքենան կողաշրջվել է, քանի որ շատ է բեռնված եղել և նա չի կարողացել պահել հավասարակշռությունը:

Ինչպես հայտարարում է Վրաստանի ՆԳՆ-ը, վարորդը խախտել է երթևեկության անվտանգության նորմերը և տուգանվել է: Տեղի ունեցածի պատճառով Ախալցխա-Ախալքալաք ավտոճանապարհի տվյալ տեղամասը ժամանակավորապես փակ է եղել: