Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ թափուր պաշտոնների համար, դիմումների ընդունելությունը կտևի մինչև փետրվարի 14-ը:

Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթն արդեն կա հանրային ծառայությունների թափուր պաշտոնների hr.gov.ge կայք-էջում:

Թափուր է Ախալքալաքի վարչական միավորի ներկայացուցչի պաշտոնը. 1000 լարի աշխատավարձով: Թեկնածուներից պահանջվում է՝ բարձրագույն կրթություն, երկու տարվա աշխատանքային փորձ, Վրաստանի Սահմանադրության, Հանրային ծառայության օրենքի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքների և համակարգչի իմացություն:

Թափուր է նաև քաղաքապետի ներկայացուցչի պաշտոնը 8 գյուղերում՝ Զակ, Խոսպիո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Կարտիկամ ու Կարծախ: Աշխատավարձը 1000 լարի է: Մրցույթի մասնակիցների նպատմամբ պահանջները նույնն են:

Թափուր է ներքին աուդիտի ծառայության մենեջերի պաշտոնը 1300 լարի աշխատավարձով:

Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը նույնպես թափուր է, 1100 լարի աշխատավարձով:

Թափուր է նաև վերահսկողության բաժնում 2 ավագ մասնագետների պաշտոնը, 780 լարի աշխատավարձով:

Հայտարարվել է նաև տնտեսական զարգացման և գույքի կառավարման բաժնում 3 ավագ մասնագետի պաշտոնի համար մրցույթ` 720 լարի աշխատավարձով:

Թափուր է նաև զինվորական ծառայությունում կրտսեր մասնագետի պաշտոնը՝ 720 լարի աշխատավարձով:

Երկու թափուր տեղեր կան նորաբաց ներքին աուդիտի ու տեսչության բաժնում՝ ղեկավարի պաշտոնը 1300 լարի աշխատավարձով, և ավագ մասնագետի պաշտոնը 750 լարի աշխատավարձով:

Լավագույն թեկնածուն կնդունվի աշխատանքի 12 ամիս փորձնական ժամկետով:

Մրցույթի մասնակիցներից պահանջվում է բարձրագույն կրթություն, ստաժ ու օրենքների իմացություն:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2018 թվականի փետրվարի 14-ն է:

Պետք է ընդգծել, որ դեռ անցյալ տարի, տարբեր գյուղերում, անցկացվել էր մրցույթ 15 թափուր քաղաքապետի ներկայացուցչի պաշտոնների համար: Մրցույթն անցկացված է, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել:

Շուշան Շիրինյան